Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Աշխարհի միլիարդատերերն՝ ըստ տարիքի, երկրների ու հարստության

Visual Capitalist-ը և Texas Precious Metals-ը կազմել են հետաքրքիր ինֆոգրաֆիկա՝ աշխարհի 50 ամենահարուստ մարդկանց մասին: Համատեղ նախագիծը, որ ստացել է The Money Project անվանումը, ուսումնասիրել է աշխարհի 50 միլիարդատերերին՝  հաջողակ գործարարներից մինչև ներդրողներ, գյուտարարներից մինչև հարուստ ժառանգներ, և ներկայացրել միլիարդատերերին ըստ տնտեսության ոլորտների, երկրների, տարիքի  և մի շարք այլ ցուցանիշների:

Ըստ հետազատության արդյունքների՝ 50 մարդ ամբողջ աշխարհում ունի ավելի քան 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի կարողություն, ինչը ավելին է, քան, օրինակ Ավստրալիայի կամ Իսպանիայի ՀՆԱ-ն: Աշխարհի 50 ամենահարուստ միլիարդատերերի կեսն ԱՄՆ-ի քաղաքացիներ են, շուրջ 15%-ն ունեն եվրոպական երկրների քաղաքացիություն, իսկ մոտ 10%-ը Չինաստանի քաղաքացիներ են:

Աշխարհի 50 ամենահարուստ մարդկանց զգալի մասն իր հարստությունը կուտակել է տեխնոլոգիաների ոլորտում: Մի մասն էլ հարստացել է՝ հաջողության հասնելով նորաձևության, ֆինանսների և սննդարդյունաբերության ոլորտներում: Հետաքրքրական է, որ ըստ հետազատության արդյունքների՝ ամենաերիտասարդ միլիարդատերերը տեխնոլոգիաների ոլորտում են: Ընդ որում, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 50 միլիարդատերերից ամենաերիտասարդն է:

Քարտեզն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մեծացնելու համար՝ սեղմեք նկարի վրա

Share