Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենագրավիչ «հարկային դրախտները»

Աշխարհի հարուստ մարդիկ սիրում են «թաքցնել» իրենց ակտիվներն ամենաապահով տեղերում, որտեղ գործում է օտարերկրյա ընկերությունների համար շահավետ հարկային օրենսդրություն: Այս հարցում նրանց լավագույնս օգնում են օֆորային գոտիներն ու «հարկային դրախտները»: Միլիարդատերերի ֆինանսական հետաքրքրությունների տեսանկյունից «ամենասիրված ու պահանջված» վայրերն ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներից մինչև Սեյշելյան կղզիներ ու Հոնկոնգ:

Հատկանշական է, որ ըստ ուսումնասիրությունների՝ հարուստ մարդիկ նախընտրում են իրենց ակտիվները պահել իրենց բնակության վայրին որքան հնարավոր է մոտ, և սա է պատճառը, որ «հարկային դրախտներ» կան գրեթե բոլոր տարածաշրջաններում: 

Թե որոնք են միլիարդատերերի համար աշխարհի ամենագրավիչ 10 «հարկային դրախտները», ներկայացնում ենք ստորև. 

1 Բրիտանական Վիրջինյան կղզիներ

2 Պանամա

3 Բահամյան կղզիներ

4 Սեյշելյան կղզիներ

5 Նիուե

6 Սամոա

7 Բրիտանական Անգիլիա

8 Նևադա

9 Հոնկոնգ

10 Մեծ Բրիտանիա

Աղբյուրը՝ World Economic Forum

Share