Բաժին. Տնտեսական

Բջջային կապի օպերատորներն ընդգրկվել են 50 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange Armenia-ն (Ucom), հայտնվել են մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝  Beeline-ը ընդգրկվել է առաջին 5-յակում:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 5-րդն է: Ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են 3.43 մլրդ ՀՀ դրամ:

Պետական բյուջե վճարված հարկերի ցուցանիշով Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) խոշոր հարկատուների ցանկում 12-րդն է: Հաշվետու եռամսյակում ընկերությունը վճարել է 1.88 մլրդ ՀՀ դրամ:

Օրանժ-Արմենիան հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 0.78 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 31-րդ հորիզոնականում:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին և հանդիսանում է «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) դուստր ձեռնարկությունը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:

Օրանժ Արմենիան, որը Հայաստանում ներկայացնում էր ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը, 2015 թվականին վաճառվեց Ucom ընկերությանը և այսօր ներկայացնում է Ucom-ի բջջային բիզնեսի ուղղությունը:

Share