Բաժին. Տնտեսական

2015թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 1488 ապրանքային նշան

2015 թվականի ընթացքում ազգային ընթացակարգով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1895 հայտ, որից 1340-ը` ազգային հայտատուներից:

Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրության՝ ապրանքային նշանների 1878 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 28 հայտ, 148 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Գրանցվել է 1488 ապրանքային նշան (1039-ը՝ ազգային հայտատուների անուններով):

Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 3149 ծանուցում:

Միջազգային ծանուցումներով կայացվել է 1921 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 600, իսկ վերջնական մերժման մասին` 599 որոշում: ՀՀ-ից ներկայացվել է միջազգային գրանցման 20 հայտ:

Share