Բաժին. Տնտեսական

Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար դրամ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը մեր հանրապետությունում կազմել է 40 441 դրամ, ընդ որում՝ կին կենսաթոշակառուների թոշակի միջին չափը կազմում է շուրջ 39 հազար ՀՀ դրամ, իսկ տղամարդկանց կենսաթոշակի միջին չափը՝ մոտ 42 հազար ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2015 թվականի վերջի դրությամբ մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 հազար 802 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 հազար 471, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 հազար 331 մարդ:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել էր 35 հազար դրամ:

Share