Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 22.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 0.6%-ով և կազմել 7 904.1 տոննա։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով և կազմել 1 135.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 22.2%-ով և կազմել 103.4 տոննա։

Share