Բաժին. Տնտեսական

Եվրոպական ո՞ր երկրներում է բնակչության կենսամակարդակն ամենաբարձրը

Եվրոպական երկրներն առանձնանում են իրենց բարձր կենսամակարդակով: Ի տարբերություն մի շարք երկրների՝ եվրոպական երկրներում առկա են ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դրանք  վերաբերում են նվազագույն աշխատավարձին, բնակարանների վարձակալության գներին, կրթության և առողջապահության համակարգերին, տրանսպորտին, մշակութային կյանքին, գնողունակության ընդհանուր մակարդակին և այլն:

Հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշները՝ Business Insider-ը ուսումնասիրել և դասակարգել է եվրոպական երկրներն ըստ բնակչության կենսամակարդակի:

Ստորև ներկայացնում են եվրոպական այն 17 երկրները, որտեղ բնակչության կենսամակարդակն ամենաբարձրն է.

1 Շվեյցարիա

2 Դանիա

3 Գերմանիա

4 Շվեդիա

5. Նիդերլանդներ

6 Ֆինլանդիա

7 Նորվեգիա

8 Իռլանդիա

9 Ավստրիա

10 Մեծ Բրիտանիա

11 Ֆրանսիա

12 Բելգիա

13 Իսպանիա

14 Իտալիա

15 Պորտուգալիա

16 Հունաստան

 17 Էստոնիա

 

Share