Բաժին. Տնտեսական

Bloomberg. Սաուդյան Արաբիան ծրագրում Է զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանման ծավալները

Նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան ծրագրում Է 2016 թվականին զգալիորեն ավելացնել նավթահանույթի ծավալը, ինչպես նաեւ ընդյայնել իր ներկայությունը շուկայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Saudi Aramco պետական ընկերության ղեկավար Ամին Նասերը, որի խոսքը մայիսի 10-ին մեջբերում Է Bloomberg գործակալությունը:

«Չնայած այն բանին, որ խնդիրը բավականին բարդ Է, մենք տակավին հնարավորություն ունենք հետագա աճի համար»,- նշել Է Saudi Aramco-ի ղեկավարը՝ խոսելով նավթահանույթի հետագա ավելացման մասին:

Մասնավորապես, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ծրագրվում Է Շայբա հանքավայրում նավթահանույթն ավելացնել 33 տոկոսով՝ օրական մինչեւ 1 միլիոն բարել եւ տասնամյակի ընթացքում կրկնապատկել գազի արդյունահանումը:   

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Saudi Aramco-ն 2016 թվականին նավթի հանույթը կարող Է ավելացնել օրական մինչեւ 10,3 միլիոն բարել՝ օրական 10,2 բարել նախորդ կանխատեսման համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share