Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Citic Construction ընկերության ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին  և Citic Construction ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանին:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Ապրիլի 1-ին նախարարի և դեսպանի առաջին հանդիպման ընթացքում անդրադարձ էր եղել նաև Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հնարավորությանը: Թիան Էրլունը նշել էր, որ ծրագրի նկատմամբ Չինաստանում հետաքրքրություն կա և առաջիկայում նախատեսվում է չին գործարարների այց Հայաստան` տեղում ծանոթանալու պայմաններին ու ծրագրի իրականացման հնարավորություններին:

Ներկայացնելով Citic Construction ընկերության գործունեությունը` Յան Ցզյանցյանը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան և կոնկրետ ծրագրի շուրջ նախարարի հետ հանդիպման հնարավորությունն արդեն իսկ լավ սկիզբ է գործնական հարաբերությունների կառուցման և համագործակցության զարգացման  համար: Անդրադառնալով պղնձաձուլարանի կառուցմանը` նա  խոսել է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայության, ֆինանսավորման հարցերի մասին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստիացրել են համագործակցությանը միտված հանձնառությունը ծրագրի իրականացման գործում:

Share