Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ․ 14.6 մլն եվրո՝ Գյումրու ճանապարհների հիմնանորոգման համար

Եռօրյա այցով Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գտնվող ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովի շրջանակներում 2 համաձայնագիր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջինը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրն է 14.6 մլն եվրո, երկրորդը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Ա» համաձայնագիրը` 2.56 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրերի միջոցներով նախատեսվում է Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնել:

Share