Բաժին. Տնտեսական

Իսլամական Պետության նավթից ստացած եկամուտը կրճատվել Է տարեկան մինչեւ 250 մլն դոլար

Նավթի արդյունահանումից եւ վաճառքից «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման եկամուտները հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների շնորհիվ տարեկան 500 միլիոն դոլարից կրճատվել են մինչեւ 250 միլիոն դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլասերը, որը տնօրինում Է ահաբեկիչների ֆի նանսավորման դեմ պայքարի հարցերը:

«Այն թիվը, որը մեր կարծիքով եղել Է մոտավորապես մինչեւ այս տարվա սկիզբը, կազմում Էր տարեկան 500 միլիոն դոլար, որն ստացվում Էր նավթի վաճառքից: Կարծում եմ, այժմ այն զգալիորեն փոքր Է: Հավանաբար, նրանք այժմ ստանում են սոսկ կեսն այն բանի, ինչն ավելի վաղ ունեին»,- ասել Է նա՝ նշելով, որ դրան հաջողվել Է հասնել ինչպես ավիահարվածներ հասցնելու, այնպես Էլ այլ երկրներ նավթի մաքսանենգության դեմ պայքարի շնորհիվ:

Բացի դրանից, ինչպես նշել Է Գլասերը, խմբավորումը 360 մլն դոլարի տարեկան եկամուտ ունի իր վերահսկած տարածքներում հարկերի հավաքման հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share