Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 2 մլն 994.4 հազար մարդ

2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 994.4 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 904.7 հազ.մարդ և գյուղականը` 1 մլն 089.7 հազ. մարդ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ապրիլի 1-ի դրությամբ, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 12.3 հազ. մարդով կամ 0.4%-ով:

Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.2 հազ. մարդով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի (1.5 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-5.7 հազ. մարդ) տարբերությամբ:

2016 թվականի հունվար-մարտին գրանցված ծնունդները 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.4%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 1.4 %-ով:

Share