Բաժին. Տնտեսական

Beeline-ն առաջարկում է ռոումինգի շահավետ սակագներ ԵՏՄ երկրներում

Beeline-ը տեղեկացնում է, որ Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) տարածքում ռոումինգում գտնվող բաժանորդների համար գործում են ռոումինգի միասնական սակագներ:

Անկախ այն բանից, թե Beeline բաժանորդը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղզստանի որ օպերատորի ցանցին է միացել, բոլոր մուտքային, ելքային և տեղական զանգերի արժեքը 250 դրամ է` խոսակցության առաջին 5 րոպեների համար:  Խոսակցության 6-րդ րոպեից սկսած սակագինը կազմում է 50 դրամ/րոպե: Ինտերնետի 1 Մբ-ի համար ևս գործում է 250 դրամ սակագին: Մեկ SMS-հաղորդագրության արժեքը 50 դրամ է:

Նշենք, որ Beeline ռոումինգի նոր սակագները ԵՏՄ երկրներում գործում են 2016 թ. փետրվարից:

Հիշեցնենք, որ Beeline բաժանորդների համար նաև գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում Beeline, Kyivstar և Wind ցանցերին միանալիս բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգում ստանալ զանգեր և կատարել զանգեր դեպի Հայաստանի Beeline բջջային ցանց 24,99 դրամ/րոպե սակագնով: Ինտերնետի սակագինը ևս կազմում է 24,99 դրամ 1 Մբ-ի համար:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:  Ցանկացած երկրում, որտեղ գործում է Beeline ռոումինգը, կարելի է նաև ստանալ անվճար խորհրդատվություն +37480000612 անվճար համարով: 

Share