Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 1.2 մլն դոլար՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման համար

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է համաձայնագրի փոփոխություն թիվ 8-ի նախագիծը, որը նախատեսում են լրացուցիչ 1 200 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումներ, որոնք կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման բնագավառներ:

Share