Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 183 հազար դրամ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 183 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 157 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը 218 հազար ՀՀ դրամ է:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝  ընթացիկ տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.2%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է 6.3% աճ:

Share