Բաժին. Տնտեսական

Հայաստանում պանրի արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 3 176.4 տոննա պանիր։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2%-ով և կազմել 103.3 մլն լիտր։ Մածունի արտադրության ծավալները նվազել են 0.4%-ով և կազմել 1 507.5 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 3.9%-ով և կազմել 1 530.2 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 5.2%-ով և կազմվել 224.6 տոննա։

Ինչ կայանում է պաղպաղակի արտադրությանը, ապա այն կրճատվել է 17.8%-ով և կազմել 933.3 հազար լիտր։

Share