Բաժին. Տնտեսական

Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք. Երևանի ամենաբնակեցված շրջանները

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝  մայրաքաղաք Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 73.4 հազար մարդ: Բնակչության մեծ  թվաքանակ գրանցվել է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում, իսկ համեմատաբար փոքր ցուցանիշ՝ Նուբարաշենում և Նորք-Մարաշում:

Երևանի մշտական բնակչության թվաքանակն ըստ վարչական շրջանների ներկայացնում ենք ստորև.

Շենգավիթ 139.1 հազար մարդ

Մալաթիա-Սեբաստիա 136.0 հազար մարդ

Նոր-Նորք 130.4  հազար մարդ

Էրեբունի 126.6 հազար մարդ

Կենտրոն 125.6 հազար մարդ

Արաբկիր 115.6 հազար մարդ

Աջափնյակ 109.0 հազար մարդ

Քանաքեռ-Զեյթուն 74.0 հազար մարդ

Ավան 53.0 հազար մարդ

Դավիթաշեն 42.5 հազար մարդ

Նորք-Մարաշ 11.8 հազար մարդ

Նուբարաշեն 9.8 հազար մարդ

Հարկ է նշել, որ Երևանի մշտական բնակչության թվաքանակը ներկայացված է 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ:

Նշենք նաև, որ մեր երկրում մշտական բնակչության թվանակը գնահատվել է 2 մլն  994.4 հազար մարդ:  

Share