Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ի երկրները համատեղ ազատ առեւտրի գոտու շուրջ Իրանի հետ կոսուլտացիաներ կսկսեն հունիսին

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի շուրջ Իրանի հետ ոչ պաշտոնական կոնսուլտացիանները կսկսվեն հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԵԱՏՀ-ի խորհուրդը հանձնարարություն Է տվել Ի րանի հետ կոնսուլտացիաներ սկսել ազատ առեւտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի կնքման շուրջ:

«Իրանի հետ համագործակցության առումով մենք առաջին քայլը տեսնում ենք ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման ճանապարհով առեւտրում գոյություն ունեցող տարիֆային եւ ոչ տարիֆային խոչընդոտների վերացումը: Սակայն առայժմ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ որոշում, բնականաբար, չի ընդունվել: Նման որոշումներն ընդունվում են համատեղ հետազոտական խմբի ուսումնասիրման արդյունքներով, զեկուցվում Է նախագահներին եւ դրանից հետո նման աշխատանքից լուրջ օգուտների դեպքում մենք բանակցություններ վարելու մանդատ ենք ստանում»,-մայիսի 25-ին Աստանայում լրագրողներին ասել Է Նիկիշինան տնտեսական համաժողովի կուլիսներում:

Նրա խոսքով՝ որոշում Է ընդունվել Իրանի հետ ստեղծել եզակի նախադեպ: «Ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ սկսել ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի հնարավոր կնքման շուրջ, որը կնախորդի համապարփակ, համալիր համաձայնագրին, բայց մեզ օգուտներ կտա ապրանքների մաքսատուրքերի նվազեցման տեսքով»,-պարզաբանել Է Նիկիշինան:

«Դրանք ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ են, հունիսին, հավանաբար հունիսի սկզբին, մենք ձեռնամուխ կլինենք այդ գործընթացներին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share