Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյան․ հայաստանյան շուկայում ներկայում թուրքական լոլիկ չկա

Վերջին տասն օրերին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան շուկայում թուրքական լոլիկ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Շատ հաճախ ասում են, որ արտասահմանից, հատկապես Թուրքիայից մեծածավալ լոլիկ է ներկրվում հանրապետություն, այդպիսի խնդիր չկա: Այս տարվա հինգ ամիսներին Հայաստան է ներկվել 190 տոննա լոլիկ, որի մի մասը` Թուրքիայից, որը Վրաստանով է գալիս: Ներկրված լոլիկի վերջին պարտիան Հայաստան է ներկրվել մարտի կեսերին: Վերջին երկու ամսում լոլիկ չի ներկրվել: Մենք վերջին տասը օրերին շուկայում ուսումնասիրություններ ենք կատարել ու թուրքական լոլիկ չենք հայտնաբերել»,-ասաց գյուղնախարարը:

Նրա խոսքով` Հայաստանում առկա ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են տալիս արտադրելու այնքան լոլիկ, որ բավարարվի երկրի սեզոնային պահանջարկը և մեծ ծավալի արտահանում կատարվի:

Share