«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն աշխատանքային ճաշկերույթի շուրջ քննարկել են համաշխարհային տնտեսության հիմնախնդիրները եւ դրա կայունացման միջոցառումները: Այս հարցերին Էր նվիրված G7-ի գագաթնաժողովի՝ Ճապոնիայի Իսե Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում բացված առաջին նստաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, կայացած հանդիպմանը G7-ի ղեկավարները քնն արկել են ֆոնդային շուկաներում անկայունության հաղթահարման ուղիները, ինչը կապված Է Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման եւ նավթի ցածր գների հետ: Բացի այդ, կողմերը արծարծել են կիբեռանվտանգության ապահովման հարցերը, ինչը, «յոթնյակի» երկրների կարծիքով, ֆինանսական հոսքերի անարգել շարժման ու տնտեսական աճի կարեւոր բաղադրիչն Է:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշել Է, որ նավթի գների անկման, ահաբեկչության սպառնալիքի եւ միգրացիոն ճգնաժամի պատճառով «համաշխարհային տնտեսության մեջ պահպանվում Է անորոշությունը»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ «յոթնյակի» ղեկավարները պետք Է հանդես գան «ուժեղ ու հստակ ուղերձով, ինչպես նաեւ համատեղ միջոցներ ձեռնարկեն՝ ելնելով իրենց երկրների տնտեսական իրադրությունից», գրում Է «Կիոդո» գործակալությունը:
Ինչպես սպասվում Է, նստաշրջանի արդյունքները կարտացոլվեն G7-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հայտարարության մեջ:
Մայիսի 26-ին բացված գագաթնաժողովը կաշխատի երկու օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: