Բաժին. Տնտեսական

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Հայկական ԱԷԿ-ից բանեցված վառելիքի վերամշակմամբ

«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ Է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի եւ շահագործումից միջուկային եւ ռադիացիոն վտանգավոր օբյեկտների դուրսբերման բնագավառում «Ռոսատոմ»-ի պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը:

«Ինչ վերաբերում Է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու վերաբերյալ միջազգային պարտավորագրերին, այն պետք Է վերադարձվի արտադրող երկիր: Միանգամայն հնարավոր Է Հայաստանից վառելիքի վերամշակումը»,-ասել Է Կրյուկովը «ԱտոմԷքսպո-2016» համաժողովում:

Նրա խոսքով՝ բանակցություններ ընթանում են, բայց դրանք «դեռեւս որոշակի ուրվագիծ չունեն, այժմ վառելիքը գտնվում Է Հայաստանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share