Բաժին. Տնտեսական

Կընդլայնվի կառավարման ավտոմատացված և տվյալների հավաքագրման համակարգը

Շուտով կընտրվի կապալառու կազմակերպություն՝ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում կառավարման ավտոմատացված և տվյալների հավաքագրման (SCADA) համակարգի ընդլայնման նպատակով։ Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովներում 2015թ. բյուջեի կատարողականի հաշվետության քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Ըստ նրա, աշխատանքներն իրականացվելու են Ասիական Զարգացման Բանկի կողմից տրամադրված 37 մլն դոլար վարկային ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է SCADA համակարգի ընդլայնման նպատակով անցկացնել շուրջ 220 կիլոմետր երկարությամբ օպտիկական մալուխ։

Ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում է «Ագարակ-2» և «Շինուհայր»  ենթակայանների վերակառուցմանը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ.-ին։

Share