Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավարին

Հունիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնակատար Նարեն Չանմուգամին:

Շնորհակալություն հայտնելով այս տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, որն իր դրական ազդեցությունն է ունեցել մեր տնտեսության վրա, նախարար Մինասյանը պատրաստակամություն  է  հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես, խոսվել է քաղավիացիայի, զբոսաշրջության, ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի, գյուղական տնտեսությունների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների մասին, նախանշվել են որոշ ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Share