Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն ըստ ոլորտների

Եթե ցանկանում եք աշխատել Հայաստանում և ստանալ բարձր աշխատավարձ, ապա պետք է ընտրեք ֆինանսական և ապահովագրական գործունեությունը: Ֆինանսիստները, բանկիրներն ու ապահովագրության ոլորտի աշխատողները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 431,4 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետներն են՝ 369,39 հազար ՀՀ դրամ, երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աշխատակիցները՝ 343,33 հազար ՀՀ դրամ:

Մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 16 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերն այսպիսին է.

1 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն` 431,44 հազար ՀՀ դրամ

2 Տեղեկատվություն և կապ՝ 369,39 հազար ՀՀ դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 343,33 հազար ՀՀ դրամ

4 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 306,41 հազար ՀՀ դրամ

5 Շինարարություն՝ 218,20 հազար ՀՀ դրամ

6 Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 213,66 հազար ՀՀ դրամ

7 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 173,87 հազար ՀՀ դրամ

8 Մշակող արդյունաբերություն՝ 174,54 հազար ՀՀ դրամ

9 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 162,98 հազար ՀՀ դրամ

10 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 161,37 հազար ՀՀ դրամ

11 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 153,67 հազար ՀՀ դրամ

12 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 153,23 հազար ՀՀ դրամ

13 Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 142,96 հազար ՀՀ դրամ

14 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 125,76 հազար ՀՀ դրամ

15 Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 119,28 հազար ՀՀ դրամ

16 Կրթություն՝ 120,09 հազար ՀՀ դրամ

Share