Բաժին. Տնտեսական

Ընկերություններ, որոնք կարճ ժամանակահատվածում հասել են գլխապտույտ հաջողությունների

Ոչ հաճախ, բայց մշակվում ու իրագործվում են այնպիսի գաղափարներ և բիզնես-նախագծեր, որոնք ընդլայնվում են գլխապտույտ արագությամբ և չանցած երկու տարի՝ վերածվում են հաջողակ մասնավոր ընկերությունների:

Վերջին 5 տարվա ընթացքում աշխարհում ավելացել է այն ընկերությունների թիվը, որոնք կարճ ժամանակահատվածում գրանցել են աննախադեպ հաջողություններ և հասել իրենց զարգացման գագաթնակետին:

World Economic Forum (WWF) անկախ միջազգային կազմակերպության վերլուծաբանների դիտարկմամբ՝ նման հաջողությունները պայմանավորված են տեխնոլոգիական զարգացման արդյունքում համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով, կապիտալի հասանելիության բարձրացմամբ և նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունների ընդլայնմամբ:

WWF-ի տվյալներով՝ վերջին տարիներին առավել հաջողակ են գտնվել այն մասնավոր ընկերությունները, որոնք ստեղծվել են որպես տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտների արտադրանք ներկայացնող սթարթ-ափեր:

Նշենք, որ մասնավոր ընկերությունը, ի տարբերություն հրապարակային ընկերության, չի կարող առաջարկել իր արժեթղթերը շուկայում, քանի դեռ չի իրականացրել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում բորսայում:

Թե որոնք են վերջին տարիներին ստեղծված և ամենաթանկ արժեքն ունեցեղ 10 մասնավոր ընկերությունները, ներկայացնում ենք ստորև.

1 Uber /Գնահատվում է 62 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2009 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ Ծրագրային ապահովում

2 Xiaomi / Գնահատվում է 46 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2010 թվականին, Չինաստանում

Ոլորտը՝  տեխնիկայի արտադրություն

3 Airbnb /Գնահատվում է 25.5 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2008 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ ծրագրային ապահովում

4 Palantir / Գնահատվում է 20.5 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2004 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ ծրագրային ապահովում

5  Didi Kuaidi / Գնահատվում է 16 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2012 թվականին, Չինաստանում

Ոլորտը՝ ծրագրային ապահովում

6  Snapchat / Գնահատվում է 16 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2011 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ մեդիա

7 China Internet Plus / Գնահատվում է 15 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2003 թվականին, Չինաստանում

Ոլորտը՝ ծրագրային ապահովում

 

8 Flipkart / Գնահատվում է 15 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2007 թվականին, Հնդկաստանում

Ոլորտը՝ մանրածախ առևտուր

9  SpaceX / Գնահատվում է 12 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2002 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ տիեզերագնացություն

10 Pinterest / Գնահատվում է 11 մլրդ ԱՄՆ դոլար

Հիմնադրվել է 2010 թվականին, ԱՄՆ-ում

Ոլորտը՝ մեդիա

Share