Բաժին. Տնտեսական

Հայաստանում գորգերի արտադրությունը կրճատվել է 55.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6.9 տոննա գորգեղեն, ինչը 2015թ․-ի համանման ցուցանիշից պակաս է 55.8%-ով կամ 8.7 տոննայով։

Միևնույն ժամանակ բամբակյա գործվածքների արտադրության ծավալները կրճատվել են 73.3%-ով և կազմել 0.8 տոննա, գլուպեղենի արտադրության ծավալներն աճել են 3.5 անգամ և կազմել 4 643.9 հազար զույգ, իսկ տրիկոտաժեղենի արտադրության ծավալները նվազել են 9.2%-ով և կազմել 988.5 հազար հատ։

Share