Բաժին. Տնտեսական

Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 3 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանում վիսկիի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 3 անգամ և կազմել 544.9 հազար լիտր։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 9.4%-ով և կազմել 2 973 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 7.6%-ով և կազմել 4 136.2 հազար լիտր։

Share