Բաժին. Տնտեսական

Տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

Կառավարությունը հաստատել է Ստանդարտների մշակման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ստանդարտացման 2016թ. աշխատանքների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման: Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին: Ծրագրի իրականացման ժամանակ կստեղծվեն բարենպաստ պայմաններ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, ինչպես նաև համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում: Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը: Կընդլայնվի ՀՀ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

Գործադիրի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով: Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 20 076 059 ԱՄՆ դոլարի: Մոտակա 7 տարիների ընթացքում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է արտահանման տարեկան ծավալը հասցնել շուրջ 3,7 մլն ԱՄՆ դոլարի:

Share