Բաժին. Տնտեսական

Մայիսին մեր երկրի սպառողական շուկայում գրանցվել է էժանացում, բայց մինչև 1%

2016թ. մայիսին, ապրիլի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 1.0% գնանկումով:

Ինչպես տեղեկանցում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:

2016թ. մայիսին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 99.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.8%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:

Արդյունքում,  2016թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% հավելաճ):

Նշենք նաև, որ 2016թ. մայիսին, 2015թ. մայիսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.9%, այդ թվում պարենային ապրանքներինը` 95.9%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 102.2%, իսկ հունվար-մայիսին 2015թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 95.6%, 98.8% և 102.9%:

Share