Բաժին. Տնտեսական

Վախթանգ Միրումյան. Հայաստանում աննախադեպ ցածր հարկային բեռ է գործում

Հայաստանում աննախադեպ ցածր հարկային բեռ է գործում,  առնվազն այս պահի դրությամբ կա կանխատեսելիություն առ այն, որ մինչև 2019թ.  հունվարի 1-ը դա չի փոխվելու: Ազգային ժողովում հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Միգուցե փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նվազում է տեղի ունեցել, բայց հավատացնում եմ, որ այդ թվաքանակի նվազումը չէր կարող պայմանավորված լինել հարկային դրույքաչափերով կամ հարկային բեռի բարձր լինելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը՝ հայտարարելով, որ Հայաստանում աննախադեպ ցածր հարկային բեռ է գործում:

Նրա խոսքով՝  երեք տարի ժամանակ կա, որպեզի  ՓՄՁ-ներն իսկապես կարողանան չեզոքացնել այն բացասական ազդակները, որոնք  արտաքին աշխարհից սպասվում են: «Ուզում եմ շեշտել, որ վարչարարությունը  չէր կարող հանդես գալ որպես ՓՄՁ փակման պատճառ: Կարծում եմ, որ պատճառներն այլ տեղ է պետք փնտրել»,- եզրափակեց Վախթանգ  Միրումյանը:

Share