Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. Որո՞նք են աշխարհի ամենաթանկ բանկային բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են նաև ֆինանսաբանկային ոլորտի մի շարք հայտնի բրենդներ:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի 10 ամենաթանկ բանկային բրենդների ընդհանուր արժեքը կազմում է $107.8 մլրդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է. 1 տարվա ընթացքում 10 ամենաթանկ գլոբալ բանկային բրենդները 11%-ով «կորցրել են» իրենց արժեքը:

Ամենաթանկ 10 բանկային բրենդներից 4-ը ամերիկյան են, 2-ը՝ իսպանական:

Թե որոնք են աշխարհի 10 ամենաթանկ գլոբալ բանկային բրենդները, ներկայացնում ենք ստորև.

1. HSBC, բրենդի արժեքը՝ 20,276 մլրդ

2. Citi, բրենդի արժեքը՝ 17,055 մլրդ

3. J.P. Morgan, բրենդի արժեքը՝ 11,943 մլրդ

4. ING Bank, բրենդի արժեքը՝ 10,340 մլրդ

5. Santander, բրենդի արժեքը՝ 9,797 մլրդ

6. BBVA, բրենդի արժեքը՝ 9,148 մլրդ

7. Barclays, բրենդի արժեքը՝ 7,509 մլրդ

8. Goldman Sachs, բրենդի արժեքը՝ 7,462 մլրդ

9. Morgan Stanley, բրենդի արժեքը՝ 7,304 մլրդ

10. UBS, բրենդի արժեքը՝ 6,991 մլրդ

Share