Բաժին. Տնտեսական

Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 5-րդ արտահերթ նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետ Լևոն Խալիկյանը ներկայացրել է կառավարման խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը, հաստատման են ներկայացվել ստուգումների իրականացման ուղեցույցի նախագիծը և տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի տարեկան ծրագիրն ու հաշվետվության ձևը, որոնց հաստատումը հետաձգվել է մեկամսյա ժամկետով` ուղարկվելով լրամշակման:

Կառավարման խորհրդի կողմից հավանություն է տրվել տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգի նախագծին, փորձարկված թվով 5 ստուգաթերթերին և ռիսկերի գնահատման մեթոդաբանության նախագծին:

Կառավարման խորհրդին են ներկայացվել նաև ընթացիկ աշխատանքները, այդ թվում, 2017 թվականի բյուջեի  նախագծի կազմման գործընթացն ու կատարողականի գնահատման ընթացակարգի նախագիծը:

Share