Բաժին. Տնտեսական

Հայաստանում պաղպաղակի արտադրությունը կրճատվել է 9.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ կրճատվել է 9.1%-ով և կազմել 1 866.7 հազար լիտր։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 158.2 մլն լիտր, իսկ թթվասերի արտադրության աճը կազմել է 3%՝ 2 025.3 տոննա։ Պանրի արտադրություն կրճատվել է 0.3%-ով և կազմել 4 597.3 տոննա, մածունի արտադրության կրճատումը կազմել է 1.7%՝ 2 015.7 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության անկումը կազմել է 4.5%՝ 306.1 տոննա։

Share