Բաժին. Տնտեսական

ԵԱՏՀ-ն սահմանել Է Վիետնամից ԵԱՏՄ-ի երկրների համար երկարահատիկ բրնձի տարիֆային քվոտայի չափերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հունիսի 21-ին նիստում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ քննարկվել են առեւտրի եւ մաքսային համագործակցության ոլորտի մի շարք հարցեր:

Մասնավորապես, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանել Է 2016 թվականին Վիետնամից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ երկարահատիկ բրնձի ներկրման տարիֆային քվոտայի չափերը:

ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, որն, ինչպես սպասվում Է, ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին, հենց որ Միության բոլոր երկրներն ավարտեն վավերացման ընթացակարգերը, Վիետնամից ԵԱՏՄ այդ բրնձի ներկրման տարիֆային քվոտա Է նախատեսում ներկրման մաքսատուրքի զրոյական հարկադրույքով՝ տարեկան 10 000 տոննայի չափով:

Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 2018 թվականի վերջն այդ բրնձի համար անցումային ժամանակահատվածի շրջանակներում գործում Է ներկրման մաքսատուրքի զրոյական հարկադրույք:

Share