Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիան դուրս Է գալիս Եվրամիությունից

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում: Ինչպես վկայում են ձայների հաշվման տվյալները, որոնք ուղիղ եթերում ցուցադրում Է BBC-ն, Brexit-ի օգտին տրված ձայները գերազանցել են 16,7 միլիոնը: Դա նշանակում Է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության կողմնակիցներն արդեն չեն կարող հասնել նրանց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալներով՝ եվրասկեպտիկները հավաքում են ձայների 51,8 տոկոսը, իսկ նրանց ընդդիմախոսները՝ 48,2 տոկոսը:

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «կսկսվեն մոտ ժամանակներս»:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 72,1 տոկոս: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ հղում անելով բոլոր 382 ընտրատարածքներին: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում անցկացված քվեարկությունների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի նախնական արդյունքների ֆոնին կրտրուկ փոփոխություններ են արձանագրվել նաև բորսաներում։ Btent մակնիշի նավթի գինը ցած Է ընկել բարելի դիմաց 48 դոլարից, մեկ ունցիա ոսկու գինը՝ 50 դոլարով բարձրացել Է:

Ինչպես վկայում են սակարկությունների տվյալները՝ Brent մակնիշի նավթի գինն իջել Է մեկ բարելի դիմաց մինչեւ 47,85 դոլար: Ոսկին թանկացել Է 4 տոկոսով (50 դոլարով)՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ1307 դոլար: Դոլարի փոխարժեքը հասել Է 66 ռուբլու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share