Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 2.58 դրամով

Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծը հունիսի 24-ին քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ:

2015 թվականին էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով: Դա հիմնավորվում էր ՀԷՑ-ում առաջացած ֆինանսական խնդիրներով:

Share