Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. Հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալության հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի են և սիրված ամբողջ աշխարհում:

Ըստ վարկանիշի՝ հեռահաղորդակցության ոլորտում ամենաթանկ բրենդը ամերիկյան AT&T-ն է: Առաջին եռյակում հայտնվել են նաև մեկ այլ ամերիկյան բրենդ՝ Verizon-ը և չինական China Mobile-ը:

Ընդհանուր առմամբ, հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդների համախառն արժեքը գնահատվում է $422.4 մլրդ: Մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 9%-ով:

Հեռահաղորդակցության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 AT&T, բրենդի արժեքը՝ 107,38 մլրդ դոլար

2 Verizon, բրենդի արժեքը՝ 93,22 մլրդ դոլար

3 China Mobile, բրենդի արժեքը՝ 55,92 մլրդ դոլար

4 Deutsche Telekom. բրենդի արժեքը՝ 37,73 մլրդ դոլար

5 Vodafone, բրենդի արժեքը՝ 36,75 մլրդ դոլար

6 Movistar, բրենդի արժեքը՝ 21,94 մլրդ դոլար

7. NTT, բրենդի արժեքը՝ 19,55 մլրդ դոլար

8 BT, բրենդի արժեքը՝ 18,57 մլրդ դոլար

9 Orange, բրենդի արժեքը՝ 18,46 մլրդ դոլար

10 Telstra, բրենդի արժեքը՝ 12,82 մլրդ դոլար

Share