Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. «Սև ոսկու» և «կապույտ վառելիքի» 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալության հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ:

Ըստ վարկանիշի՝ նավթագազային ոլորտում ամենաթանկ բրենդն ամերիկյան ExxonMobil-ն: Առաջին եռյակում հայտնվել են նաև եվրոպական Shell և չինական Sinopec ապրանքային նշանները:

Ռուսական Gazprom-ը, որը ներկայացված է նաև Հայաստանում, ոլորտի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշում 10-րդն է: Մեկ այլ ռուսական նավթագազային բրենդ՝ Rosneft-ը, հայտնվել է 9-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի տվյալներով նավթային և գազային 10 ամենաթանկ բրենդների համախառն արժեքը գնահատվում է $92.2 մլրդ: 2015 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 20%-ով՝ առավելապես պայմանավորված ոլորտում տեղի ունեցող տատանումներով:

«Սև ոսկու» և «կապույտ վառելիքի» 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 ExxonMobil, բրենդի արժեքը՝ 16,83 մլրդ դոլար

2 Shell, բրենդի արժեքը՝ 14,94 մլրդ դոլար

3 Sinopec, բրենդի արժեքը՝ 13,20 մլրդ դոլար

4 PetroChina, բրենդի արժեքը՝ 12,34 մլրդ դոլար

5 BP, բրենդի արժեքը՝ 10,55 մլրդ դոլար

6 Chevron, բրենդի արժեքը՝ 7,04 մլրդ դոլար

7 ConocoPhillips, բրենդի արժեքը՝ 5,23 մլրդ դոլար

8 Total, բրենդի արժեքը՝ 4,79 մլրդ դոլար

9 Rosneft, բրենդի արժեքը՝  3,83 մլրդ դոլար

10 Gazprom, բրենդի արժեքը՝ 3,41 մլրդ դոլար

Share