Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիայի ֆիննախը նշել ԵՄ-ից դուրս գալու պայմանները

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու գործընթացը կարող Է սկսել միայն այն բանից հետո, երբ եվրոպական միավորման հետ կորոշվեն հետագա համաձայնագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:

«Մենք պետք Է 50-րդ հոդվածը գործի դնենք այն ժամանակ, երբ հստակ պատկերացումներ ունենանք եվրոպական հարեւանների հետ մեր հետագա հարաբերությունների մասին»,-ասել Է նա:

Նա նաեւ նշել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ժամանակ Է տվել մինչեւ աշուն, որպեսզի կարողանանք որոշել, թե ինչպիսին են լինելու այդ նոր հարաբերությունները, իսկ նոր վարչապետը կկնքի նոր համաձայնագրեր:  

ԵՄ-ի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածն ասում Է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները կարող են որոշում ընդունել միավորման կազմից դուրս գալու մասին: Նման ընթացակարգ սկսելու համար երկիրը պետք Է պաշտոնապես Բրյուսելին ծանուցի իր այդ մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share