Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ն աշխատում է շահույթով

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի թարմացված վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր երկրում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 48%, ինչը խոսում է այն մասին, որ ԱՊՊԱ համակարգը վնասով չի աշխատում և ապահովագրական ընկերություններին բերում է եկամուտ:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  438 հազար 420 հատ:

Share