Բաժին. Տնտեսական

BrandZ 2016. Մանրածախ առևտրի 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալության հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ:

Ըստ վարկանիշի՝ մանրածախ առևտրի աշխարհում ամենաթանկ բրենդն ամերիկյան Amazon-ն: Առաջին եռյակում հայտնվել են նաև չինական Alibaba և ամերիկյան The Home Depot ապրանքային նշանները:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի տվյալներով մանրածախ առևտրի 10 ամենաթանկ բրենդների համախառն արժեքը գնահատվում է $377 մլրդ: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 8%-ով:

Մանրածախ առևտրի 10 ամենաթանկ բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 Amazon / բրենդի արժեքը՝  $98,98 մլրդ

2 Alibaba / բրենդի արժեքը՝ $49,29 մլրդ

3 The Home Depot / բրենդի արժեքը՝ $36,44 մլրդ

4 Walmart / բրենդի արժեքը՝ $27,27 մլրդ

5 IKEA / բրենդի արժեքը՝ $18,08 մլրդ

6 Costco / բրենդի արժեքը՝ $14,46 մլրդ

7 Lowe’s / բրենդի արժեքը՝ $13,00 մլրդ

8 ALDI / բրենդի արժեքը՝ $12,077 մլրդ

9 CVS / բրենդի արժեքը՝ $12,072 մլրդ

10 Ebay / բրենդի արժեքը՝  $11,50 մլրդ

Share