Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին չափը կազմում է 199 հազար ՀՀ դրամ

ԱՊՊԱ-ի  մասով ընթացիկ տարվա մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված կամ վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 73 հատ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 47-ով։

Հատուցման միջին չափը 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ կազմել է 199,486 ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)  պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  438 հազար 420 հատ:

Share