Բաժին. Տնտեսական

Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ, մեքենաները ՌԴ կարող են ուղևորվել լաստանավերով

Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ մասին տեղեկությունն ստացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

Նշվում է, որ անցակետը փակվել է քարաթափման հետևանքով: Բացի դրանից, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստների։

Share