Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի ԼՂՀ

Վաղը՝ հունիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր:

ՏՄՊՊՀ նախագահը կայցելի նաև ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, որտեղ Հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ կանցկացնի համատեղ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի հարցեր՝ օրենսդրական դաշտի,  ԼՂՀ մի շարք ապրանքային շուկաներում հայտնաբերված խախտումների, համատեղ իրականացված վարույթների ընթացքի, տեղեկատվության փոխանակման  և այլնի վերաբերյալ: Նիստին կմասնակցեն նաև ԼՂՀ-ում գործող արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, որոնց հետ կքննարկվեն արտահանման մրցակցային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կայցելի նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված զինվորների ընտանիքների:

Share