Բաժին. Տնտեսական

Ռուս օլիգարխներն ու նրանց խելահեղ թանկ գնումները

Ռուս օլիգարխները՝ նրանք, ովքեր Ռուսաստանի քաղաքական դաշտում ազդեցություն ունեցող մեծահարուստ են, շատ հաճախ առանձնանում են իրենց ճոխ ու թանկ գնումներով: Ստորև ներկայացնում ենք դրանցից 7-ը.

1 Դմիտրի Ռիբալովլև / 2 հունական կղզի

Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի կարողությունը գնահատվում է շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար: Նա հայտնի է որպես «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր:  2013 թվականին Ռիբոլովլևը գնել է 2 հունական կղզի: Գործարքի արժեքը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 100-150 մլն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ այս կղզիները գնելու ցանկություն են ունեցել նաև այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բիլ Գեյթսն ու Մադոննան:

2 Անդրեյ Մելնիչենկո / մեգա զբոսանավ

Ռուս միլիարդատեր և գործարար Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը գնահատվում է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Նա հանդիսանում է աշխարհի ամենաշքեղ և ամենաթանկ մեգա զբոսանավի սեփականատերը: Զբոսանավի երկարությունը 142 մետր է, իսկ արժեքը՝ շուրջ 404 մլն ԱՄՆ դոլար:

3  Միխայիլ Պրոխորով / բասկետբոլային ակումբ

2010 թվականին Միխայիլ Պրոխորովը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 7.6 մլրդ ԱՄՆ դոլար, ձեռք է բերել ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Ջերսի Նեթս» ակումբի բաժնետոմսերի 80%-ը: Այսօր ակումբի արժեքը գնահատվում է շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար:

4  Վիկտոր Վեկսելբերգ / Ֆաբերժեի ձվեր

Վիկտոր Վեկսելբերգը, ում կարողությունը գնահատվում է 10.5 մլրդ ԱՄՆ դոլար, 2004 թվականին գնել է Կարլ Ֆաբերժեի հավաքածուն, որը Sotheby’s տունը պատրաստվում էր ներկայացնել աճուրդի: Ըստ տարբեր գնահատականների հավաքածուի համար ռուս միլիարդատերը վճարել է 100-150 մլն ԱՄՆ դոլար:

5 Վիկտոր Խարիտոնին / վազքուղի

2015 թվականին Վիկտոր Խարիտոնինը, ում կարողությունը գնահատվում է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, գնել է գերմանական վազքուղի: Գործարքի արժեքը գնահատվում է 77 մլն եվրո:

6 Ռոման Աբրամովիչ / ֆուտբոլային ակումբ

2003 թվականին Ռոման Աբրամովիչը, ում կարողությունը գնահատվում է 7.6 մլրդ ԱՄՆ դոլար, գնել էր լոնդոնյան  «Չելսի» ֆուտբոլային ակումբը: Այս գործարքը համարվում է ամենահայտնին՝ ռուս մեծահարուստների կողմից Եվրոպայում կատարած գնումների շարքում:

7 Ռոման Աբրամովիչ / նկար

2012 թվականին Ռոման Աբրամովիչը 120 մլն ԱՄՆ դոլարով գնել էր Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը:

Share