Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործում է 449 հյուրանոց և հյուրանոցային տնտեսություն

Հայաստանում գործունեություն են ծավալում 449 հյուրանոցներ և հյուրանոցային տնտեսություններ, որոնցից 314-ը՝ Երևանում: Այս մասին վկայում են վերջին պաշտոնական տվյալները:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  վերջին երկու տարվա ընթացքում մեր երկրում հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելացել է ավելի քան 60-ով: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին Հայաստանում գործունեություն են ծավալել 387 հյուրանոցների և հյուրանոցային տնտեսություններ, 2014 թվականին ցուցանիշը կազմել է 399:

Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանում գործող հյուրանոցներն ու հյուրանոցային տնտեսությունները ապահովել են 33,95 մլրդ ՀՀ դրամի հասույթ՝ առանց ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի:

2014 թվականին ցուցանիշը կազմել էր  22,79 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2013 թվականին՝ 19,66 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բիզնես 24»-ը հրապարակել էր Հայաստանի հյուրանոցների վարկանիշը:

Share