Բաժին. Տնտեսական

ՌԴ-ն Թուրքիայից բանջարեղենի ներկրման շուրջ դեռևս որոշում չի կայացրել

Ռուսաստանի Դաշնությունը թուրքական բանջարեղեն ներկրելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել, հարցը դեռևս պետք է քննարկեն թուրքական կողմի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Վարունգի և պոմիդորի աճեցմամբ զբաղվող ջերմոցային համալիր Մեդվեդևի այցի ժամանակ մտահոգություն են հայտնել, որ թուրքական պոմիդորները կարող են կրկին ռուսականը դուրս մղել շուկայից: «Որևէ որոշում չի կայացվել, թուրք գործընկերների հետ պետք է քննարկենք՝ ինչ և ինչպես, բայց դա չի նշանակում, որ մենք անմիջապես ամեն ինչ բացելու ենք: Որոշումը կայացվել է միայն մեկ բանի՝ տուրիստական երթուղիների շուրջ», – ասել է ՌԴ վարչապետը:

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացել էին, երբ Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մոտ խոցել էր ռուսական Су-24 ինքնաթիռը: Երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացում է սկսել հունիսի 27-ին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակով ներողություն է խնդրել ռուս օդաչուի ընտանիքից խոցված ինքնաթիռի համար:

Share