Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն ըստ ոլորտների

Հայաստանում միջին աշխատավարձերն ամենաբարձրը տեղեկատվության և կապի ոլորտում է: Երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտն է, իսկ երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Թե ինչպիսին է մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերը, ներկայացնում ենք ստորև.

1 Տեղեկատվություն և կապ / 423,02 հազար դրամ

2 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / 376,32 հազար դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / 348,80 հազար դրամ

4 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / 333,07 հազար դրամ

5 Պետական կառավարում և պաշտպանություն, սոցիալական ապահովություն / 219,35 հազար դրամ

6 Շինարարություն / 217,22 հազար դրամ

7 Մշակող արդյունաբերություն /  174,51 հազար դրամ

8 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / 169,14 հազար դրամ

9 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / 168,83 հազար դրամ

10 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / 151,65 հազար դրամ

11 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / 150,97 հազար դրամ

12 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / 150,07 հազար դրամ

13 Սպասարկման այլ ծառայություններ / 144,63 հազար դրամ

14 Վարչարարական և օժանդակ գործունեություն / 139,17 հազար դրամ

15 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում / 138,80 հազար դրամ

16 Կացության և հանրային սննդի կազմակերպում / 125,28 հազար դրամ

17 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / 122,02 հազար դրամ

18 Կրթություն / 121,05 հազար դրամ

19 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / 113,66 հազար դրամ

Share