Բաժին. Տնտեսական

10 երկիր, որտեղ կյանքի որակն ամենաբարձրն է

Social Progress Imperative միջազգային հետազոտական խումբը կազմել և հրապարակել է այն երկրների վարկանիշը, որտեղ կյանքի որակն ամենաբարձրն է:

Վարկանիշը կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են 3 խումբ ցուցանիշներ, մասնավորապես՝ մարդկանց հիմնական կարիքներ (առողջապահություն, բնակարանային ապահովվածություն և այլն), բարեկեցության հիմնարար պայմաններ (կրթություն, տեխնոլոգիական զարգացում, կյանքի տևողություն և այլն) և հնարավորություններ (ընտրության ազատություն, գենդերային հավասարություն և այլն): Ըստ ցուցանիշների՝ վարկանիշում ընդգրկված երկրները ստացել են միավորներ՝ 1-100:

Ստորև ներկայացնում ենք այն 10 երկրները, որտեղ կյանքի որակն ամենաբարձրն է.

10 Նոր Զելանդիա / 88.45

9. Իսլանդիա / 88.45

8 Միացյալ Թագավորություն / 88.58

9 Նիդերլանդներ / 88.65

7 Նորվեգիա / 88.70

6 Շվեդիա / 88.80

5 Շվեյցարիա / 88.87

4 Ավստրալիա / 89.13

3 Դանիա / 89.39

2 Կանադա / 89.49

1 Ֆինլանդիա / 90.09

Share