Բաժին. Տնտեսական

Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 2.5 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում վիսկիի արտադրությունը կազմել է 730.7 հազար լիտր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 2.5 անգամ։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 11.2%-ով և կազմել 3 469.6 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության կրճատումը կազմել է 11.8%՝ մինչև 6 264.7 հազար լիտր։

Share